Հենրիխ Մխիթարյանը հյուրընկալվել է 11-ամյա ֆուտբոլասեր Էդուարդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am
Հայաստանի հավաքականի ավագ, Արսենալ ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրընկալվել է 11-ամյա ֆուտբոլասեր Էդուարդին: Վերջինս ուրախությամբ ու հուզմունքով ասում է՝ իր երազանքն էր հանդիպել ֆուտբոլիստին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/06/15/henrikh-eduard/3026144]Tert.am[/url]-ը:
Փոքրիկ ֆուտբոլասերը Հենրիխին պատմում է՝ հաճախ դասերից փախչում էր, գնում՝ ֆուտբոլ խաղալու: Մխիթարյանն էլ նշում է՝ երբ փոքր էր, ինքն էլ դասերն անելու փոխարեն ֆուտբոլ էր խաղում, բայց խորհուրդ է տալիս Էդուարդին՝ դասերին ևս ուշադիր լինել. «Ֆուտբոլ մինչև 37 տարեկանն են խաղում, հետո պետք է զբաղմունք ունենալ»:
Հանդիպման ավարտին Էդուարդը Հենրիխին խոստացավ՝ ֆուտբոլային հաջորդ խաղը լինելու է իրական դաշտում:
Մանրամասները՝ տեսանյութում:



