1439 դիտում
16:45 15-06-2019
Տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հյուրընկալվել են ՀՀ ԱԺ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ազգային ժողովում հունիսի 15-ին տեղի է ունեցել հանդիպում՝ «Դեմոկրատիան այսօր» կազմակերպության կողմից տարբեր երկրներից հրավիրած կանանց հետ, որի նպատակը հայ խորհրդարանականների եւ տարբեր պետությունների ու տարածաշրջանների քաղաքացիական հասարակության համար ընդհանուր խնդիրների շուրջ մտքերի փոխանակությունն էր:
Ինչպես հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշել է, որ 2018 թվականի գարնանը տեղի ունեցած ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը հաջողել է այն սկզբունքների եւ արժեքների շնորհիվ, որոնցով առաջնորդվում էին քաղաքացիներն իրենց իշխանությունը երկրում հաստատելու համար: Որպես այդպիսիք բանախոսը նշել է արդարությունը, ազատությունը, հավասարությունը, բռնության բացառումը:
Պատգամավորը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած եւ ընթացող փոփոխությունները, անդրադարձել բարեփոխումների իրականացմանը` մասնավորապես կարեւորելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, անցումային արդարադատությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, աղքատության հաղթահարումը, կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովումը:
Մարիա Կարապետյանն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խնդրին՝ նշելով, որ այն բացառապես խաղաղ լուծում պետք է գտնի՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձեւաչափում:
Պատգամավորը պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են մեր երկրում ընթացող բարեփոխումներին, կանանց մասնակցությանը բանակցային գործընթացներին, Ազգային ժողովի վերահսկողական գործառույթներին, սոցիալական լրատվական հարթակների գործունեությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
1481 դիտում
17:27 03-09-2016
ՀՀ ՊՆ-ում հյուրընկալվել են եվրոպական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ
4290 դիտում
19:05 25-10-2017
Հոկտեմբերի 25-ից 27-ը Տալինում գումարվելու է ԱԼԳ երկրների Քաղաքացիական հասարակության համաժողովը
1703 դիտում
16:31 02-11-2022
36 երկրների ներկայացուցիչներ ԱՄՆ-ում քննարկել են ցանցահեններին պատասխանատվության ենթարկելու միջոցները
Այս բաժնից
679 դիտում
18:58 15-11-2024
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին
694 դիտում
18:45 15-11-2024
Կներկայացվի արտոնությունների փաթեթ ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար
595 դիտում
18:43 15-11-2024
Քննարկվել են ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի պահանջներում փոփոխությունների հարցեր