211652_close_icon
views-count1086 դիտում article-date 16:06 15-06-2019

Գյուղերի բնակիչները ոստիկաններին կամավոր զենք-զինամթերք են հանձնել

«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, հունիսի 14-ին Իսահակյան գյուղի մի բնակչուհի կամավոր ոստիկանություն է բերել է «Ֆ-1» նռնակ՝ պայթուցիչով, փամփշտատուփ և 5.45մմ տ/չ 153 փամփուշտ: Նույն օրը կամավոր զենք-զինամթերք է հանձնվել նաև ոստիկանության Վարդենիսի բաժնում: ժամը 20.00-ի սահմաններում Դարանակ գյուղում ծառայություն իրականացնող ոստիկաններին է մոտեցել մի բնակչուհի, հրավիրել է տուն ու ներկայացրել «Ֆ-1» և «Ջի-1» տեսակի 2 նռնակ՝ պայթուցիչներով, շղթայի վրա ամրացված Կարաբինի 7.62 տրամաչափի 99 փամփուշտ: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր