211652_close_icon
views-count1798 դիտում article-date 14:35 15-06-2019

«Օվալ պլաստիկն» ավելացրել է աշխատատեղերի քանակը, արտադրատեսակները և արտադրության ծավալները․ Էկոնոմիկայի նախարարը շրջայց է կատարել արտադրամասում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այցելել է «Օվալ պլաստիկ» ընկերության արտադրամաս։ Նախարարը շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթանալով արտադրական գործընթացներին։ Ընկերությունն արտադրում է մեկանգամյա օգտագործման պլաստմասե տարաներ և այլ ապրանքատեսակներ, որոնք լայնորեն կիրառվում են սննդամթերքի արտադրությունում, բժշկության, դեղագործության ոլորտներում և կենցաղում: «Օվալ պլաստիկի» հիմնադիր Վարուժան Խալաթյանը նախարարին է ներկայացրել արտադրական հզորությունների ավելացման ծավալները, արտադրատեսակաների ընդլայնումը և նոր տեխնոլոգիաները, որոնց միջոցով ընկերությունը ստանում է ինչպես պլաստիկ թաղանթներ առաջադրած հաստության, այնպես էլ բարդ կազմաձևման կաղապարված արտադրանք, ինչպես նաև իրականացնում է տեսակավորված տպագրություն: Վարուժան Խալաթյանի խոսքով՝ 2018 թվականին գրանցվել է արտադրության 11,9 % և արտահանման 21,8% աճ։ Ընկերության արտադրանքը իրացվում է ներքին շուկայում՝ ապահովելով ներմուծման փոխարինում, ինչպես նաև արտահանվում ԵԱՏՄ երկրներ և Վրաստան: Ընկերությունում աշխատում է շուրջ 500 մասնագետ։ Նախարարը Առաջին Հանրապետության Անկախության տոնի առթիվ Նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել ընկերության հիմնադիր Վարուժան Խալաթյանին։ Այս տարի լրանում է ընկերության հիմնադրման 20-ամյակը և հիմնադրի աշխատանքային գործունեության 50-ամյակը։ Նախարարն իր խոսքում նշել է․ «Մեզ համար չափազանց կարևոր են տնտեսության մեջ այն առողջ օղակները, որոնք ոչ միայն ռիսկի են գնում և սկսում նմանատիպ նախաձեռնություններ, արտադրություններ, այլև ապահովում են երկարաժամկետ զբաղվածություն։ Այսպիսի հաստատակամությունը և հետևողականությունը պետք է փոխանցվի նման նախաձեռնությունների շարունակողներին»-, նշել է նախարարը՝ հաջողություն մաղթելով ընկերությանը հետագա նախաձեռնությունենրում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր