Հարկադիր կատարման ծառայությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և առաջարկում է համագործակցել
Հարկադիր կատարման ծառայությունը «Ցայգ» հեռուստաընկերության «Այսօր» լրատվականի 11.06.2019թ. թողարկման ընթացքում տեղ գտած տեսանյութում բանախոսների կողմից հնչեցված տեղեկությունները որակում է որպես ապատեղեկատվություն և փորձ՝ նսեմացնելու Ծառայության՝ որպես պետական կառույցի հեղինակությունն ու համբավը:
Հարկադիր կատարման ծառայությունը հորդորում է առհասարակ իր գործունեությանն առնչվող հրապարակումներ կատարելիս դրանց իսկությունը ճշտել Հարկադիր կատարման ծառայությունից՝ այսպիսով զերծ մնալով որևէ կերպ չհիմնավորված տեղեկություններ տարածելուց:
Կարևորելով բաց և հրապարակային աշխատելաոճը՝ Հարկադիր կատարման ծառայությունը բազմիցս ընդգծել է, որ պատրաստակամ է համագործակցել զանգվածային լրատվության միջոցների հետ՝ քաղաքացիների կողմից բարձրաձայնվող հարցերը պարզաբանելու, դրանք օպերատիվ լուծելու և աջակցելու առումով:
Ծառայությունը միաժամանակ հարկ է համարում շեշտել, որ զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիների կողմից Ծառայությանն ուղղված որևէ հարցում անպատասխան չի մնում: