211652_close_icon
views-count8424 դիտում article-date 18:30 09-02-2017

Հարկադիր կատարման ծառայությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց

Փետրվարի 8-ին www.hetq.am էլեկտրոնային կայքում հրապարակված՝ «Դատարանը որոշումը կասեցրել է, իսկ ԴԱՀԿ-ն շարունակում է պահանջել նախկին վճռի կատարումը» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը հայտնում է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 23.12.2016թ. տրված թիվ ԼԴ/0853/02/16 կատարողական թերթի համաձայն՝ պետք էր արգելել Լուսինե Սարգսի Ղաբուզյանին իր մոտ պահել երեխաներին՝ Կարինե Կարենի Խեչոյանին (ծնվ. 14.12.2007թ.), Կարեն Կարենի Խեչոյանին (ծնվ. 23.04.2009թ.) և Արեն Կարենի Խեչոյանին (ծնվ. 14.05.2010թ.), ինչպես նաև երեխաներին վերադարձնել հորը՝ պատասխանող Կարեն Էդիկի Խեչոյանին մինչև թիվ ԼԴ/0853/02/16 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը: Սույն կատարողական թերթը Ծառայություն կատարման է ներկայացվել 26.12.2016թ., որի հիմքով 27.12.2016թ. հարուցվել է կատարողական վարույթ: Հարկադիր կատարողի կողմից միջոցներ են ձեռնարկվել նշված կատարողական թերթի պահանջների հարկադիր կատարումն ապահովելու ուղղությամբ: 06.02.2017թ. Լուսինե Ղաբուզյանի կողմից հարկադիր կատարման է ներկայացվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դեռևս 23.01.2017թ. տրված թիվ ԼԴ/0853/02/16 կատարողական թերթը, որով հիշյալ քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 23.12.2016թ. որոշումը հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին վերացվել է: Հետևապես, 07.02.2017թ. հարկադիր կատարողի կողմից նշված կատարողական վարույթը կարճվել է, որի մասին պատշաճ կարգով 08.02.2017թ. ծանուցվել են կատարողական վարույթի կողմերը, ինչպես նաև «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն: Հարկադիր կատարման ծառայությունը հորդորում է Ծառայության գործունեությանն առնչվող հրապարակումներ կատարելիս հենվել բացառապես ճշտված տեղեկատվության վրա:

Նմանատիպ նյութեր