4396 դիտում
18:50 24-09-2016
Հարկադիր կատարման ծառայությունը կոչ է անում ձեռնպահ մնալ ապատեղեկատվություն տարածելուց
Սույն թվականի սեպտեմբերի 23-ին «iravunk.com» էլեկտրոնային կայքում հրապարակված "Գուցե վարչապետը փրկի՞ հայ ժողովրդին նաև հարկադիր կոչված չարիքից" վերտառությամբ հոդվածի կապակցությամբ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը հայտնում է, որ դրանում ներկայացված տեղեկատվությունը ոչ միայն բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, այլև ակնհայտ ուրվագծում է Հարկադիր կատարման ծառայության գործունեությունը միտումնավոր սևացնելու նպատակ։
Ծառայության սպասասրահում «մարդկանց հոծ բազմության» հերթերի վերաբերյալ գրառումը որևէ աղերս չունի իրականության հետ։ Ծառայությունում քաղաքացիների կողմից գումարների վճարումը իրականացվում է էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգի միջոցով, ընդլայնված և բարեկարգված սպասարկման սրահում, ինչն արդեն իսկ բացառում է հերթերի գոյացումը։ Բացի այդ, Ծառայության քաղաքականության առաջնահերթություններից եղել և մնում է յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ բարեկիրթ և հարգալից վերաբերմունքը։
Հետևաբար, Հարկադիր կատարման ծառայությունը կոչ է անում ձեռնպահ մնալ միգուցե անձնական դրդապատճառներից բխող ապատեղեկատվական հոդվածների տարածումից։
Նմանատիպ նյութեր
8451 դիտում
18:30 09-02-2017
Հարկադիր կատարման ծառայությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց
3561 դիտում
20:53 01-08-2017
Հարկադիր կատարման ծառայությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց
1995 դիտում
16:06 14-06-2019
Հարկադիր կատարման ծառայությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և առաջարկում է համագործակցել
Այս բաժնից
391 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
805 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
694 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը