ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Մ-19 Եվրո-2019-ի եզրափակիչ մրցաշարի համար
ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվական բաժինը սկսում է ԱՌՑԱՆՑ [url=http://www.ffa.am/accreditation/]ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ[/url] Մ-19 Եվրո-2019-ի եզրափակիչ մրցաշարի համար, որը կկայանա հուլիսի 14-ից 27-ը՝ Հայաստանում:
ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ Մեդիայի այն ներկայացուցիչների համար, ովքեր պատրաստվում են հավատարմագրվել վերոնշյալ մրցաշարը լուսաբանելու համար, բաց կլինի հունիսի 14-ից և կփակվի ս.թ. հունիսի 30-ին՝ ժամը 18:00-ին:
Հավատարմագրման գործընթացի հետ կապված ցանկացած հարցով կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: