49 հազ. երկրպագու ներկա է եղել «Բոկայի» մարզմանը՝ «Ռիվերի» հետ պատմական խաղից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արգենտինական «Բոկո Հունիորսի» 49 հազար երկրպագու այցելել է թիմի մարզմանը՝ Բունեոս-Այրեսի «Լա Բոմբոներա», Լիբերտադորեսի եզրափակիչում մեկ այլ արգենտինական թիմի՝ «Ռիվեր Փլեյթի» հետ պատասխան խաղից առաջ: Առաջին հանդիպումն ավարտվել է 2:2:
Մարզադաշտի տարողությունը կազմում է 57 395 հանդիսական: Երկրորդ հանդիպումը կկայանա «Ռիվերի» դաշտում, նոյեմբերի 24-ին: