211652_close_icon
views-count2182 դիտում article-date 22:20 13-06-2019

«Նախարարն ինչպե՞ս է պատկերացնում․ 85-ամյա բուհը կործանի, ինչ է թե իր յուրայինին ռեկտոր պիտի նշանակի՞»․ Գագիկ Համբարյան. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/06/13/1050095/?fbclid=IwAR2cuXdwIPjrPYwsmq6Lvvey8vjQnsmXPpyvuhFboC4VmGqxuITtwmYGMHg]Aravot.am-[/url]ը գրում է. Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանն,անդրադառնալով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, թե Շիրակի պետական համալսարանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը չշտկվելու դեպքում հարց կդնեն բուհի կամ լուծարման կամ միավորումների, կարծիք հայտնեց, որ այս ամենն անում են նախարարի յուրայինին ռեկտոր կարգելու համար։ Ըստ մեր զրուցակցի, այն, ինչ հնչեցրեց նախարարը երեկ, Գյումրիում վաղուց էր շրջանառվում, նրա ծրագիրը վաղուց գիտեին։ «Ինձ համար ուղղակի անընդունելի է այն հանգամանքը, որ նախարարը կարող է իրեն թույլ տալ այդպիսի արտահայտություններ անել մի բուհի հասցեին, որն ունի 85-ամյա պատմություն։ Այսինքն՝ եթե կան ինչ-որ խնդիրներ, դրանց լուծման փոխարեն պետք է գլխատե՞ն։ Այս խոսակցությունները, որ Շիրակի պետական համալսարանը պետք է լուծարվի, շատ վաղուց էին պտտվում քաղաքում, և ես շատ վաղուց եմ այդ հարցին անդրադարձել իմ գրառումներում։ Պարոն նախարարի հայտարարությունն ընդամենը փաստեց այն իրողությունը, որ իշխանությունները ոչ թե մտածում են բարելավել կամ բարեփոխումներ անցկացնել Շիրակի պետական համալսարանում, այլ գնալ իրենց ցանկալի ուղիով․, այսինքն` Շիրակի պետական համալսարանը լիկվիդացնել և նրա փլատակների վրա ինչ-որ մուտանտ բուհ ստեղծել, որի մեջ կմտնեն նաև երևանյան բուհերի մասնաճյուղերը, որոնք գործում են Գյումրիում և ամենկարևորը՝ իշխանությունների համար այդ բուհի ռեկտոր նշանակել իրենց յուրայինին»,- ասաց Գագիկ Համբարյանը։ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/06/13/1050095/?fbclid=IwAR2cuXdwIPjrPYwsmq6Lvvey8vjQnsmXPpyvuhFboC4VmGqxuITtwmYGMHg]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր