Նեյմարին բռնաբարության մեջ մեղադրած մոդելը հայտարարել է, որ ոստիկանությունը ծախված է
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին բռնաբարության մեջ մեղադրած մոդել Նաջիլ Տրինդադ Մենդես դե Սոուզային հակընդդեմ հայց է ներկայացվել:
Սան-Պաուլուի ոստիկանությունը աղջկա դեմ զրպարտության մասին հայտարարություն է ստացել:
Նախկինում մոդելը հայտարարել է, որ ֆուտբոլիստի մեղքը ապացուցող փաստերով պլանշետը գողացել են:
Ենթադրվող գողության մասին հարցին նա պատասխանել է. «Ոստիկանությունը ծախված է: Ես հո գիժ չե՞մ:
Նշենք, որ Նեյմարը հունիսի 14-ին ցուցմունք է տալու դատարանում: