211652_close_icon
views-count1550 դիտում article-date 16:33 25-10-2014

Թուրքիայում ընկերոջն իրեն սեռական շահագործման մեջ մեղադրած 20-ամյա Զոյայի դատական քննությունն ավարտվեց

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 20-ամյա Զոյա Աշոտի Զարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության ԼՄՎ Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում տվել է սուտ հաղորդում այն մասին, որ Վահագն Լևոնի Վարդանյանը խաբեությամբ ՀՀ պետական սահմանը հատելը կազմակերպելով` իրեն տեղափոխել է Թուրքիայի Հանրապետություն, որտեղ ամիսներ շարունակ ենթարկվել է սեռական շահագործման: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Զոյա Զարգարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման՝ 2/երկու/ տարի ժամկետով: Կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը և պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1/մեկ/ տարի ժամանակով:

Նմանատիպ նյութեր