211652_close_icon

Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ-ում պետության կառավարման գործում. Նիկոլ Փաշինյան

views-count1367 դիտում article-date 12:54 13-06-2019
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականին։ «Այսօր կառավարության առաջին նիստն է, որ անցկացնում ենք առանց արդեն արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի»,-ասաց նա և շնորհակալություն հայտնեց նրան համատեղ աշխատանքի համար ու մաղթեց հաջողություններ։ «Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի Հայաստանում պետության կառավարման և հետագա զարգացման գործում»,-ասաց վարչապետը։ Իր խոսքը ուղղելով կառավարության անդամներին՝ վարչապետը նշեց. «Կարծում եմ՝ մեր գործընկերոջը արժի ծափահարություններով ճանապարհել»: Հիշեցնենք՝ հունիսի 7-ին Արտակ Զեյնալյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, և երեկ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր Զեյնալյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը։

Նմանատիպ նյութեր