«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է «Ռեալի» հետ քննարկել Բեյլի հարցը
«Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկացել «Ռեալի» հետ քննարկել կիսապաշտպան Գարեթ Բեյլի հնարավոր տեղափոխության հարցը:
Մադրիդյան ակումբին տեղեկացրել են, որ մանկունյանցիների գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը տրանսֆերային այլ նպատակներ ունի:
«ՄՅՈւ»-ն բազմիցս է հավակնել Բեյլին, մասնավորապես, 2017-ին նրան ցանկանում էր ձեռք բերել Ժոզե Մոուրինյոն:
Ուելսցին գտնվում էր «ՄՅՈւ»-ի գործադիր փոխնախագահ Էդ Վուդվորդի տրանսֆերային ցանկում էր, սակայն որոշվեց, որ 29-ամյա խաղացողը «Մանչեսթեր Յունայթեդի» ռազմավարության մեջ չի մտնում, քանի որ ակումբը մտադիր է երիտասարդ խաղացողներով համալրվել:
Ընդ որում, իր հերթին էլ «Ռեալը» ցանկանում է գնել Պոլ Պոգբային, սակայն Վուդվորդի դիրքորոշումը Բեյլի հարցում մադրիդցիներին հույս չի թողնում, որ ֆրանսիացու տրանսֆերը կստացվի:


