211652_close_icon
views-count1616 դիտում article-date 18:21 12-06-2019

Խաղաղություն և բարեկեցություն բոլոր ռուսաստանցիներին. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլայ Պատրուշևին

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Հեռագրում մասնավորապես ասված է՝ Հարգելի Նիկոլայ Պլատոնի Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները` կապված ՌԴ պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա հետ: Այս օրը ռուսաստանցիների համար դարձել է հիրավի համազգային տոն, որը խորհրդանշում է համազգային միաբանությունը, զարգացումը և նոր Ռուսատանի ամրապնդումը՝ ժամանակակից ռուսական պետության, որի դերը համաշխարհային բեմում անշրջելիորեն աճում է: Հայաստանի Հանրապետությունում հատուկ նշանակություն են տալիս Ռուսաստանի Դաշնության հետ համակողմանի հարաբերությունների զարգացմանը, բոլոր ոլորտներում փոխշահավետ կապերի հետագա ամրապնդմանը: Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի և շահագրգիռ համագործակցության շնորհիվ անվտանգության ոլորտում հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային գործընկերությունը կշարունակի հաջողությամբ ընդլայնվել և խորանալ` օգնելով ապահովել մեր երկրների և ժողովուրդների կենսական շահերը ժամանակակից աշխարհում: Հարգելի Նիկոլայ Պլատոնի, օգտվելով առիթից, ցանկանում եմ Ձեզ մաղթել, քաջ առողջություն, շարունակական հաջողություններ և ձեռքբերումներ Ձեր պետական գործունեության մեջ, խաղաղություն և բարեկեցություն բոլոր ռուսաստանցիներին: [b]ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի մամլո խոսնակ[/b]

Նմանատիպ նյութեր