211652_close_icon
views-count2210 դիտում article-date 11:26 12-06-2019

Բողոքի ակցիա Վերաքննիչ դատարանի մոտ՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի. news.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերաքննիչ քրեական դատարանի շենքի առջեւ այսօր՝ հունիսի 12-ին, վաղ առավոտյան հավաքվել են ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։ [url=https://news.am/arm/news/517899.html?fbclid=IwAR3q0U3RF6eyIcTXD-HbmMSITJUnLG5w-j1lcr16jKX-bGupDYANNDLN_QE]NEWS.am[/url]-ի թղթակիցը հայտնում է, որ այստեղ են նաեւ «Սասնա ծռեր» կուսակցության մի խումբ անդամներ, ովքեր պահանջում են դարձյալ կալանավորել Քոչարյանին։ Ոստիկանները եւ դատական կարգադրիչները տարածքում ուժեղացված հսկողություն են իրականացնում դատարանի բակում։ Տեղադրվել են նաեւ արգելապատնեշներ։ Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը: Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու եւ նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Նշենք, որ Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը եւ տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/517899.html?fbclid=IwAR3q0U3RF6eyIcTXD-HbmMSITJUnLG5w-j1lcr16jKX-bGupDYANNDLN_QE]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր