11898 դիտում
01:04 12-06-2019
Եվրո-2020. Հայաստանի հավաքականի ծանրագույն հաղթանակը Աթենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրո-2020-ի խմբային փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը ուրախացրեց իր երկրպագուներին՝ Աթենքում 3:2 հաշվով հաղթեց Հունաստանի հավաքականին:
Առաջին խաղակեսում մեր տղաները հրաշալի թիմային խաղ ցուցադրեցին. արդեն 8-րդ րոպեին հաշիվը բացեց Ալեքսանդր Կարապետյանը: 32-րդ րոպեին անհատական վարպետությամբ աչքի ընկավ Գևորգ Ղազարյանն ու կրկնապատկեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսում պատկերը փոխվեց և հույները շոշափելի առավելություն ստանալով, անընդհատ գրոհում և վտանգավոր պահեր էին ստեղծում: Պետք է արժանին մատուցել մեր հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանին, որը մի քանի դրվագում պարզապես փրկեց մեր թիմին:
Սակայն 54-րդ րոպեին Զեկան կրճատեց հաշվի տարբերությունը և մե տղաների համար շատ դժվարին րոպեներ սկսվեցին: Սակայն 74-րդ րոպեին իր խոսքն ասաց Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, որը գերազանց փոխանցումով Տիգրան Բարսեղյանին հարվածային դիրք դուրս բերեց և վերջինս երկրորդ հարվածով երրորդ գոլը խփեց:
Դրանից հետո հույների գրոհները մի փոքր թուլացան: Բայց 87-րդ րոպեին արտակարգ գեղեցիկ հեղինակ դարձավ Ֆորտունիսը, որը Մեսիի ոճով շրջանցեց մեր հավաքականի մի քանի խաղացողի և վարպետորեն գրավեց դարպասը:
Վերջին րոպեները իսկական վալիդոլային ստացվեցին: Մեր տղաներն էլ կարող էին մի քանի գոլ խփել, հույներն էլ կարող էին փրկել խաղը, բայց հաշիվն անփոփոխ մնաց և Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ վաստակելով 6 միավոր:
Մեր խմբի մյուս խաղերում Իտալիայի հավաքականը կամային և չափազանց դրամատիկ հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ՝ 2:1 և 12 միավորով միանձնյա առաջատարն է: Ֆինլանդիան 2:0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին և 9 միավորով 2-րդն է: Մեր հավաքականն արդեն 3-րդն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4938 դիտում
19:28 02-12-2018
Եվրո-2020. Հայտնի դարձավ Հայաստանի հավաքականի խաղացանկը
4175 դիտում
17:15 21-11-2019
UEFA. Արամ Հայրապետյանը` Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ. Armsport.am
1009 դիտում
13:08 02-07-2023
Հայաստանի ծանրագույն աղետը՝ պարտությունը, վերածել են կրկեսային ներկայացման. Արգիշտի Կիվիրյան. ՏԵՍԱՆՅՈւԹ․ News.am
Այս բաժնից
1291 դիտում
21:20 27-09-2024
Էլինա Ավանեսյանը WTA-1000 կարգի մրցաշարում հաջողությամբ հաղթահարել է 2-րդ շրջանը
1210 դիտում
19:45 27-09-2024
Ծանրորդ Աշոտ Մովսիսյանը դարձավ ծանրամարտի երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
685 դիտում
16:47 27-09-2024
ՈւԵՖԱ-ն տուգանել է Բարսելոնային և զրկել երկպագուներից ՉԼ-ի հաջորդ անտագնա խաղում. ArmSport.am