211652_close_icon
views-count6419 դիտում article-date 20:25 11-06-2019

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ զորակոչիկների մասնագիտական կարողությունները ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել նպատակային օգտագործելու և ՊՆ «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով, հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 2019թ. ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. հեռուստաօպերատոր հեռուստամոնտաժող Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 30-ը կարող են գրանցվել առցանց՝ հետևյալ հղումով: Մրցույթին մասնակցող զորակոչիկն իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, իսկ առցանց հղումով գրանցված լինելու դեպքում՝ նաև համապատասխան բարձ­րագույն կրթության ավարտական վկայականի պատճեն կամ, եթե առկա չէ ավարտական վկա­յականը՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ ավարտական քննությունները հանձնած լինելու վերաբերյալ, ինքնակենսագրություն, զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակումով պիտանի) վերաբերյալ տեղեկանք: Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 29-45-36:

Նմանատիպ նյութեր