14946 դիտում
18:43 11-06-2019
Ռոբերտ Քոչարյանը դիմել է դատարան՝ պարտավորեցնելու Փաշինյանին ներողություն խնդրել զրպարտության համար. նիստը կկայանա վաղը. Tert.am
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լարիսա Սարգսյանը ընդունել է վարույթ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/06/11/Khocharyan-pashinyan/3022715]Tert.am[/url]-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը 17.09.2018թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Զարգարյանի 28.09.2018թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել էր:
Հայցվորի ներկայացուցիչը 05.10.2018թ. հայցադիմումով թույլ տրված խախտումները վերացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/11/Khocharyan-pashinyan/3022715]այստեղ [/url]
Նմանատիպ նյութեր
10157 դիտում
16:14 14-12-2018
Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ներողություն եմ խնդրել Փաշինյանից․ Լուկաշենկո
Այս բաժնից
553 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
649 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է