1379 դիտում
11:55 26-03-2021
Նաիրա Զոհրաբյանը վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափի բարձրացման հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողով
ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմել է միջազգային կառույցներին՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած և ընդունված նախագծի առնչությամբ, որով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափերը բարձրացվում են համապատասխանաբար մինչև 3 մլն և մինչև 6 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զոհրաբյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցում:
Ըստ Զոհրաբյանի՝ այդ օրինագիծն ուղղված է խոսքի ազատության դեմ, ազատ խոսքը լռեցնելու դեմ: «Սա ուղղակի ճնշում է լրատվամիջոցների վրա, քաղաքական գործիչների վրա, քաղաքացիների վրա, որ իրենք կաշկանդված լինեն իրենց ազատ խոսքը արտահայտելու: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո իմ դիտարկումները, իմ մտահոգությունները ուղարկել եմ Վենետիկի հանձնաժողով, ուղարկել եմ ԵԽԽՎ-ի մարդու իրավունքների հանձնակատարին և լրագրողական ու իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպությունների»,-ասաց պատգամավորը:
Նա տուգանքների բարձրացված չափերը համարեց անտրամաբանական, անհամաչափ:
Խորհրդարանը վերջին քառօրյա նիստում ընդունել է Ալեն Սիմոնյանի հեղինակած Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով վիրավորանքի համար նախատեսված մինչև 1 մլն փոխհատուցման չափի սահմանվել է մինչև 3 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչև 2 մլն դրամի փոխարեն՝ մինչև 6 մլն դրամ:

Նմանատիպ նյութեր
1636 դիտում
11:26 15-04-2021
ՀՀ նախագահը չի ստորագրել վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերը բարձրացնող օրենքը և դիմել է ՍԴ
1418 դիտում
15:12 17-03-2021
Վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափերն ավելի քիչ չափով կբարձրացվեն. փոփոխություն նախագծում
Այս բաժնից
850 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
961 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
688 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին