211652_close_icon

Ինչպես են ՀԴՄ նոր սարքերը հայտնվել «սև շուկայում». «Ժամանակ»

views-count1722 դիտում article-date 10:23 11-06-2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում տնտեսվարողները դժգոհում են, որ չեն կարողանում ձեռք բերել 60 հազար դրամ արժողությամբ նոր սերնդի ՀԴՄ սարքեր։ ՊՈԱԿ-ից տնտեսվարողներին պատասխանում են, որ ՀԴՄ սարք չկա, մինչդեռ նույն մարդկանց խոսքով՝ «սև շուկան» լիքն է նոր սերնդի ՀԴՄ սարքերով։ Տարբեր անձինք «ձեռքի վրա» վաճառում են այդ սարքերը։ Թե դրանք ինչպե՞ս են հայտնվել «սև շուկայում» կամ ինչո՞ւ տնտեսվարողները չեն կարողանում հեշտությամբ ձեռք բերել այդ սարքերը՝ հարցերին թերևս պետք է պատասխանի ՊԵԿ-ը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր