211652_close_icon
views-count1230 դիտում article-date 13:30 24-08-2022

67․602 ՀԴՄ-ներից 13․356 սարքերը հնարավորություն ունեն անկանխիկ գործարքներ անել. Բադասյան

Անկանխիկ առեւտրի դեպքում գումարի հետվճար իրականացնելը դե ֆակտո հնարավորություն կտա բարձրացնել կենսաթոշակները։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով կենսաթոշակների ու նպաստների բարձրացման Կառավարության որոշմանը։

Վարչապետը ՊԵԿ նախագահից հետաքրքրվեց, թե անկանխիկ գործարքներ անելու  հնարավորություն Հայաստանի բոլոր վայրերում կա՞, որ, օրինակ, գյուղի կենսաթոշակառուները իրենց գնումներն անեն անկանխիկ։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը թվեր ներկայացրեց.

«Մենք Հանրապետությունում ունենք 67 602 ՀԴՄ սարք, աս պահին 13 356 ՀԴՄ սարք POS տերմինալով աշխատում է, այսինքն՝ անկանխիկ գործարքներ հնարավոր է անել այս 13 356 ՀԴՄ սարքերով»։

Բադասյանն ասաց, որ այս պահին 25 737 էլեկտրոնային դիմում կա, որպեսզի նրանց POS տերմինալները ակտիվացվեն։ Կան նաեւ թղթային տարբերակով դիմումներ, որոնց քանակը, սակայն, հստակ չէ։

«Սպասում ենք, որ Կենտրոնական բանկից տեղեկացնեն, թե որ տնտեսվարողներն են դիմել թղթային տարբերակով, որպեսզի մենք վարչարարություն իրականացնենք չակտիվացվածերի հանդեպ։ Պատկերն ընդհանուր առմամբ ակտիվ է»,- ասաց ՊԵԿ ղեկավարը։

Նմանատիպ նյութեր