«Ոչ թե թավշյա, այլ երկաթյա հարված». միջազգային ԶԼՄ-ներն անդրադարձել են «Ադեկվադի» անդամների ձերբակալությանը
[url=https://www.tert.am/am/news/2019/06/10/adekvad/3021985?fbclid=IwAR1iO7glis1p-d6c4bIcH_-oOjyGvqro1AYdgRkyXrG1VcSnLLZyBKd88Gg]Tert.am[/url]-ը գրում է. Արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են «Ադեկվադ» նորաստեղծ ՀԿ-ի ղեկավար Արթուր Դանիելյանի ձերբակալությանը:
Lenta.ru-ն նշում է, որ Արթուր Դանիելյանը ստեղծումից առաջ հայտարարել էր, որ իրենք ադեկվատ լուծումներ են առաջարկել երկրում ստեղծված խնդիրների լուծման համար, ավելին՝ իրենց փորձելու են նման կերպ պատասխանել, բռնի ուժ կիրառել: Հիշեցվում է, որ Դանիելյանը հայտարարել էր, որ իրենց անդամներին ձերբակալել են վարչապետ Նիկոլ Փաշինյանիի հրամանով, քանի որ ինչ-որ մեկը կեղծ ահազանգել է ոստիկանություն, թե նրանք ահաբեկել են այդ զանգահարողին:
Кавказский узел պարբերականը նկատում է, որ միջադեպից օրեր առաջ կառավարության ղեկավարը հանձնարարել է իրավապահ մարմիններին «ոչ թե թավշյա, այլ երկաթյա հարված հասցնել ուժերին, որոնք բռնության քարոզչություն են իրականացնում և կապված են նախկին կոռումպացված համակարգի հետ»:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/10/adekvad/3021985?fbclid=IwAR1iO7glis1p-d6c4bIcH_-oOjyGvqro1AYdgRkyXrG1VcSnLLZyBKd88Gg]այստեղ[/url]