Ռուսաստանում անկախ ԶԼՄ-ներն իրենց տեղը զիջել են «կեղծ անկախ» լրատվամիջոցներին. Վլադիմիր Պոզներ
Ռուսաստանցի անվանի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները այն կարծիքն է հայտնել, թե Ռուսաստանում անկախ ԶԼՄ-ներն իրենց տեղը զիջել են «կեղծ անկախ» լրատվամիջոցներին և «գաղափարական ճակատի զինվորներին»: Ինչպես տեղեկացնում է «rbc.ru»-ն, այդ մասին Պոզները խոսել է Մարդու իրավունքների նախագահական խորհրդի հովանու ներքո կազմակերպված համաժողովում ելույթի ընթացքում:
«Ես դեռ աշխատում եմ, չնայած հնարավոր է՝ այս ելույթից հետո էլ չաշխատեմ»,- ասել է Վլադիմիր Պոզները:
Նա նշել է, որ լրատվամիջոցները, որոնք վերահսկում է պետությունը, կախված են իշխանություններից, այդ պատճառով դրանք պետք է գնահատել որպես «ազդեցության և պետական քարոզչության գործիքներ»: