211652_close_icon
views-count1686 դիտում article-date 21:01 10-06-2019

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից

Հունիսի 10-ին, ժամը 11:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի շենքերից մեկի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Վ. Մ.-ին (ծնված 1956 թ.) և Օ. Ա.-ին (ծնված 1990 թ.):

Նմանատիպ նյութեր