Փրկարարները վերելակից դուրս են բերել քաղաքացիներին
Նոյեմբերի 24-ին, ժամը 16.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արղության փողոցի թիվ 29 շենքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները վերելակից դուրս են բերել Լ. և Հ. Շ.-ներին: