1397 դիտում
15:29 10-06-2019
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած մի քանի օրենքների նախագծեր
ՀՀ ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացած «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի խոսքով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքով սահմանված այն ելակետային գաղափարի կյանքի կոչման ուղղությամբ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը պարտավորվում է նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմինների կողմից սահմանված կարգով ներկայացված նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն ապահովել նույն նախարարության կողմից վարվող նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման ակտում:
«Այս պարտավորության իրականացման համար օրենքով սահմանված է ժամկետ՝ մինչև 2019-ի հուլիսի 1-ը, պայմանավորված օբյեկտիվ պատճառներով, ներկայում հնարավոր չէ ապահովել պարտականության իրականացումը, ինչը ստիպում է օրենսդրից հայցել 1 տարվա լրացուցիչ ժամկետ, որ ապահովվի օրենքով սահմանված կարգադրագրերի պատշաճ իրականացումը»,-նշեց Տ. Խաչիկյանը:
Նախագիծը ստացավ 109 կողմ ձայն:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վրաբերյալ Տ. Խաչիկյանը նշեց, որ ըստ էության՝ խնդիրն այն է, որ մինչև այս փաստացի գործող Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը օրենսդրական անորոշության պատճառով չի ունեցել իր համարժեք ձևակերպումն օրենսգրքով:
«Դրանով պայմանավորված նախագծի շրջանակում առաջարկում ենք ապահովել եզրույթների համապատասխան կիրառումը թե Վարչական իրավախախտումերի վերաբերյալ օրենսգրքով, թե նաև Տեսչական մարմինների մասին ՀՀ օրենքով»,-ասաց նա։
Նախագծին կողմ քվեարկեց 109 պատգամավոր:
Իսկ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի վրաբերյալ նա ասաց, որ ըստ էության, լուծվում է պետական կառավարման համակարգում կարևորագույն մարմիններից մեկի՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրավական կարգավիճակի հստակեցման հետ կապված հարցը:
Նախագիծը ստացավ 92 կողմ, 15 դեմ ձայներ, ձեռնպահ էր 1 պատգամավոր:
Նմանատիպ նյութեր
1233 դիտում
11:31 31-05-2019
ԱԺ-ն ընդունեց կառավարության կողմից ներկայացված մի քանի օրենքների նախագծեր
1046 դիտում
12:14 19-06-2019
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց մի շարք օրենքների նախագծեր
Այս բաժնից
763 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին