1907 դիտում
12:05 07-09-2018
Ընտրակաշառք ստացողները ևս կենթարկվեն քրեական պատասխանատվության. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած փաթեթը
ՀՀ Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 6-ին մեկնարկած ԱԺ արտահերթ նստաշրջանը գումարվել էր կառավարութան նախաձեռնությամբ:
ՀՀ արդարադատության նախարարությունն ԱԺ-ին առաջարկում է վարչական իրավախախտում համարել նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուների, կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը։ Վարչական պատասխանատվություն կսահմանվի նաև բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար: Առաջարկվող փոփոխություններով քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն կաշառք բաժանողները, այլև ստացողները։ Նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել ներկայում հանցագործություն չհամարվող մի շարք արարքների՝ ընտրողի կողմից կաշառքի առաջարկին համաձայնելու, կաշառքի խոստումն ընդունելու, կաշառք խնդրելու, սեփական քվեարկության գաղտնիությունը դիտավորությամբ խախտելու համար:
Սեպտեմբերի 6-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց նախագծին, սակայն պատգամավորները ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին խնդրեցին նախագծերի փաթեթում որոշակի հստակեցումներ կատարել մինչև երկրորդ ընթերցումը:
Սեպտեմբերի 7-ին Արթուր Հովհաննիսյանը պատգամավորներին ներկայացրեց կատարված փոփոխությունները, ըստ որի՝ պատգամավորների բոլոր առաջարկություններն ընդունվել էին գործադիր մարմնի կողմից:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերի փաթեթը:
ՀՀ արդարադատության նախարարությունն ԱԺ-ին առաջարկում է վարչական իրավախախտում համարել նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուների, կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը կամ ծառայություններ մատուցելը։ Վարչական պատասխանատվություն կսահմանվի նաև բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար: Առաջարկվող փոփոխություններով քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն կաշառք բաժանողները, այլև ստացողները։
Նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել ներկայում հանցագործություն չհամարվող մի շարք արարքների՝ ընտրողի կողմից կաշառքի առաջարկին համաձայնելու, կաշառք խնդրելու, սեփական քվեարկության գաղտնիությունը դիտավորությամբ խախտելու համար:
Օրենսրդրական նախագծերի փաթեթի փոփոխությունները կգործարկվեն սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում:
Նմանատիպ նյութեր
1391 դիտում
15:29 10-06-2019
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած մի քանի օրենքների նախագծեր
1876 դիտում
20:15 24-09-2015
Տաջիկստանում մոգերը քրեական պատասխանատվության կենթարկվեն
Այս բաժնից
1591 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ