1049 դիտում
12:14 19-06-2019
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց մի շարք օրենքների նախագծեր
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության և խմբակցությունների, պատգամավորների կողմից ներկայացված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
Կառավարության կողմից ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 113 պատգամավոր, դեմ՝ 1 պատգամավոր: Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ստացավ 114 կողմ ձայն:
Կառավարության կողմից ներկայացված «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերին կողմ քվեարկեց 115 պատգամավոր: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ստացավ 114 կողմ ձայն, ձեռնպահ էր 1 պատգամավոր: Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին նախագծին կողմ քվեարկեց 114 պատգամավոր:
ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ստացավ 116 կողմ ձայն:
Իսկ ԼՀԿ-ի կողմից ներկայացված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծին կողմ քվեարկեց 116 պատգամավոր:
Նմանատիպ նյութեր
1397 դիտում
15:29 10-06-2019
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած մի քանի օրենքների նախագծեր
1233 դիտում
11:31 31-05-2019
ԱԺ-ն ընդունեց կառավարության կողմից ներկայացված մի քանի օրենքների նախագծեր
2394 դիտում
11:47 02-02-2018
ՄԻՊ-ի և ՍԴ-ի աշխատակազմերը համատեղ մշակել են ՍԴ որոշումների կատարմանն ուղղված օրենքների նախագծեր
Այս բաժնից
853 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին