1935 դիտում
12:34 10-06-2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է հանքարդյունաբերողների հետ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը հանդիպել է ՀՀ-ում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը կրող ավելի քան 20 տնտեսավարող սուբյեկտների ղեկավար կազմի հետ։
Ինչպես հայտնեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, Վ.Ավետիսյանն իր ողջույնի խոսքում կարևորել է Տեսչական մարմնի և տնտեսավարող սուբյեկտների միջև փոխգործակցությունը, մասնավորապես վերահսկողության ոլորտում հնարավոր խախտումները կանխարգելելու և հանրային շահերը պաշտպանելու նպատակով։
Ավետիսյանն ընդգծել է, որ Տեսչական մարմինը մշտապես բաց է տնտեսավարող սուբյեկտների գործունեության ընթացքում առաջացած հարցերի, խոչընդոտների քննարկման և իր լիազորությունների շրջանակում դրանց լուծումների աջակցման համար, միաժամանակ տնտեսավարող սուբյեկտներին հորդորել է իրենց գործունեությունն իրականացնել օրենքի շրջանակներում։
Կողմերը քննարկել են թափոնների կառավարման, ջրօգտագործման, սահմանային թույլատրելի արտանետումների, տնտեսավարող սուբյեկտների դեմ դիմում-բողոքների, վարչական վարույթների, դատական գործերի, արդյունահանման աշխատանքներ չիրականացնելու օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների, մշտադիտարկումների արդյունքների հրապարակման, օրենսդրական բացերի, լեռնային աշխատանքների նախագծերում փոփոխությունների իրականացման ընթացքում առաջացող և մի շարք այլ հարցեր։
Քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հնչեցված հարցերն առավել հանգամանորեն ներկայացնել Տեսչական մարմնին՝ իր լիազորությունների շրջանակում խնդիրների լուծումներին աջակցություն ցուցաբերելու համար։
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումների արդյունավետությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել համատեղ աշխատանքը։
Նմանատիպ նյութեր
1737 դիտում
16:06 10-12-2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է շինարարական ընկերությունների տնօրենների հետ
6282 դիտում
16:49 21-08-2017
Հավանություն է տրվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին
Այս բաժնից
2239 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
907 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1324 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան