211652_close_icon
views-count1930 դիտում article-date 11:37 10-06-2019

Նիկոլ Փաշինյանը իտալացի գործարարներին հրավիրեց մասնակից դառնալ ՀՀ տնտեսության թռիչքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալացի գործընկերներին հրավիրեց մասնակից դառնալ Հայաստանի Հանրապետության տնտեսության թռիչքին։ «[url=https://armenpress.am/arm/news/977830.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին ասաց հունիսի 10-ին տեղի ունեցած Հայ-իտալական առաջին գործարար համաժողովի ընթացքում՝ հայտնելով, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է երկրի տնտեսության թռիչքաձև զարգացումը։ «Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն։ Նախորդ մեկ տարվա ընթացքում մենք կարողացել ենք քաղաքական առումով արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, քաղաքական առումով արմատախիլ անել մենաշնորհները։ Տեղի ունեցած հեղափոխությունն աննախադեպ է նաև նրանով, որ մենք չունենք սեփականության վերաբաշխման գեթ մեկ դեպք։ Հայաստանում տնտեսական ցնցումներ ընդհանրապես տեղի չունեցան, և տնտեսությունը գտնվում է աճի փուլում։ Այս պահին ունենք ՀՆԱ-ի 7.1% աճ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը ապրիլ ամսին կազմել է 9.2%։ Մենք ասում ենք, որ Հայաստանը պատրաստվում ենք դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար։ Մենք պատրաստվում ենք ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որ յուրաքանչյուր տաղանդավոր մարդ իր տաղանդն իրացնելու, հարստանալու և հարստացնելու հնարավորություն ունենա։ Դուք ՀՀ-ում իսկապես հայտնվել եք ճիշտ ժամանակին, և կառավարությունն ամբողջ թափով մտադրված է ձեր ընկերությունների համար իրացվելու հնարավորություն ստեղծել։ Իտալացի գործընկերներին հրավիրում եմ մասնակցել տնտեսական թռիչքին, հարստանալ և հարստացնել Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Վինչենցո Դել Մոնակոն ընդգծեց, որ սա իր տեսակի մեջ առաջին գործարար համաժողովն է։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=Նիկոլ Փաշինյանը իտալացի գործարարներին հրավիրեց մասնակից դառնալ ՀՀ տնտեսության թռիչքին]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր