1474 դիտում
22:22 09-06-2019
Ստեփան Դանիելյան. Հեղափոխական կառավարությունը սկսել է իր նախորդների փորձին դիմել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իշխանությունը և կրիմինալը միշտ էլ որոշակի պայմանավորվալությունների դաշտում են գործում։ Դրանով կազմակերպված կրիմինալը և կազմակերպված պետությունը գալիս են կոմպրոմիսի։ Կրիմինալի ազդեցությունը զգալի է լինում հատկապես ընտրությունների ժամանակ։
Ամենահայտնի դեպքն ամերիկյան մաֆիայի օգնությունն էր Քենեդու նախագահ դառնալու գործում։ Տվյալ դեպքը, հետագայում, վատ ավարտվեց։
Իսկ մաֆիայի դերը լավ պատկերացնելու լավագույն օրինակը ամերիկյան սուպեր դոն Լաքի Լուչանոյի կենսագրությունն է։ Մի քանի տասնյակ տարվա դատապարտված Լուչանոյին խիստ ռեժիմի բանտից թագավորական ռեժիմի տեղափոխեցին Նյու-Յորքի խոշորագույն նավահանգստում վերահսկելի վիճակ և գերմանացի լրտեսների դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու համար, իսկ հետագայում, ամերիկյան զորքերի Սիցիլիա մտնելուն օժանդակելու համար առհասարակ բանտից ազատեցին։ Պատահական չէր, որ Լուչանոն գլուխ էր գովում, որ երկրորդ աշխարհամարտն ինքն է հաղթել։
Դեմոկրատ Ելցինը նույնպես կազմակերպված հանցաշխարհի օգնությանն էր դիմել, երբ ընտրությունների ժամանակ խնդիրների հանդիպեց։
Գանք Հայաստան։ 1995-ի ընտրությունների ժամանակ, Թոխմախի Մհերն իր հարցազրույցում պատմել է, թե ինչպիս իր կոշիկի ցեխում հայտնվեց ՀՀ նախագահ Տեր-Պետրոսյանն, ընտրություններում օժանդակություն խնդրելու համար։ Ըստ իր խոսքերի, այդ օրվանից ինքը հայտնվեց քաղաքականության մեջ։ Դա քաղաքականության և հանցագործ աշխարհի սերտ համագործակցության տիպիկ օրինակ է։
Բնականաբար, այդ համագործակցությունն ընտրություններով չի սահմանափակվում, կրիմինալը քաղաքական հակառակորդներին ահաբեկելու փայլուն գործիք է։
Ինչի՞ համար եմ սա գրում։ Որքան հասկանում եմ, հեղափոխական կառավարությունը սկսել է իր նախորդների փորձին դիմել՝ հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու համար։ Հեղափոխականներն և կազմակերպված կրիմինալը փոխադարձ հետաքրքրություն են սկսել դրսևորել։ Դրա ակնհայտ սիմպտոմներն արդեն երևում են»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
928 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
652 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
862 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով