211652_close_icon
views-count10777 դիտում article-date 12:14 09-06-2019

Երկու ահազանգ ենք ստացել, որ մարդիկ նկարում են իրենց քվեաթերթիկը, դա վերջին գործիքակազմն է, որ մնացել է հին քաղաքական մշակույթից․ Կոտայքի մարզպետ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/06/09/Romanos-petrosyan/3020709]Tert.am[/url]-ը գրում է. Կոտայի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ արդեն իսկ իրենք երկու ահազանգ են ստացել, որ մարդիկ նկարում են իրենց քվեաթերթիկը։ «Դա վերջին գործիքակազմն է, որ մնացել է հին քաղաքական մշակույթից, հին բարքերից»,-ասաց նա։ Մարզպետը նշեց, որ ինքը տեղամասերում չի շրջում, այլ մերձակա շրջակայքում։ «Շրջում եմ՝ տեսնելու, թե օրինականության տառը պահպանվում է, թե ոչ, կուտակումներ կան, թե ոչ, ոստիկանությունը տեղո՞ւմ է, վստահված անձինք, ու առհասաարակ քաղաքացիները քաղաքացիական վարքով մեր կոչ արած, դավանած արժեքների մե՞ջ են։ Եթե տեսնեմ, որ որևէ ինստիտուտ իր դիրքերում չէ, ապա ես ի պաշտոնե կհայտարարեմ և հանձնարարական կտամ»,-ասաց նա և նշեց, որ իհարկե ոստիկանությունն իր դիրքերում է և բավական լավ աշխատում է։ Հարցին, թե ըստ նրա` ինչի համար են նկարում քվեաթերթիկը, մարզպետը պատասխանեց․ «Որպեսզի ապացուցեն իրենց քաղաքական հայրերին, որ մենք ձեզ արջի ծառայություն մատուցել ենք»։ Իսկ հարցի, թե գուցե ընտրակաշառքների դիմա՞ց են այդպես վարվում, Պետրոսյանը նշեց, որ բավականին գործընթացներ են արվել՝ կանխելու հնարավոր ցանկացած զարտուղի ճանապարհ՝ ընտրակաշառք կլինի, թե ընտրախախտումներ։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/09/Romanos-petrosyan/3020709]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր