211652_close_icon
views-count5811 դիտում article-date 17:50 19-06-2021

Ընտրական հանձնաժողների շատ նախագահներ կուսակցական հրահանգ են ստացել քվեաթերթիկներն ընտրողներին հանձնել ոչ թե թվաբանական հաջորդականությամբ, այլ նախ՝ «յուրային» քվեաթերթիկը, հետո՝ մյուսները․ ահազանգ

Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել այն մասին, որ տեղամասային ընտրական հանձնաժողների շատ նախագահներ կուսակցական հրահանգ են ստացել քվեաթերթիկներն ընտրողներին հանձնել ոչ թե թվաբանական հաջորդականությամբ (1-ից 25 կամ 25-ից 1), այլ, նախ, «յուրային» քվեաթերթիկը, հետո՝ մյուսները, այս մասին ասվում է կոմիտեի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։

Ընտրությունների վերահսկման կոմիտեն հայտարարում է, որ քվեաթերթիկների նման հաջորդականությունը պետք է դիտել որպես ընտրողին ուղղորդելու փորձ։ Նման խախտում հայտնաբերելու դեպքում դիտորդներին և թեկնածուների վստահված անձանց կոչ ենք անում խախտումը պարտադիր արձանագրել հանձնաժողովի գրանցամատյանում՝ վկայակոչելով ԿԸՀ 18.06.2021թ. թիվ 155 որոշումը։ 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր