211652_close_icon
views-count6969 դիտում article-date 22:22 08-06-2019

Եվրո-2020. Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրո-2020-ի խմբային փուլում Հայաստանի հավաքականը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 3:0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնի հավաքականին: Արդեն 2-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը բացեց հաշիվը: 18-րդ րոպեին Գևորգ Ղազարյանի հարվածից հետո գնդակը հետ մղեց դարպասապահը և վրա հասած Ալեքսանդր Կարապետյանը կրկնապատկեց հաշիվը: Դրանից հետո մեր տղաները գոլ խփելու բազմաթիվ պահեր ունեցան, բայց միայն խաղավերջում Տիգրան Բարսեղյանը կարողացավ վերջակետ դնել խաղում՝ 3:0: Այս հաղթանակից հետո մեր հավաքականը վաստակեց առաջին 3 միավորը և խմբում ընթանում է 5-րդ տեղում: Նույն խմբում Ֆինլանդիայի հավաքական սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային և վաստակելով 6 միավոր, Իտալիայի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Իտալացիները մեկ խաղ պակաս են անցկացրել: Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Հունաստանում՝ հունիսի 11-ին: 1-0` Գևորգ Ղազարյան, 2 2-0` Ալեքսանդր Կարապետյան, 18 3-0` Տիգրան Բարսեղյան, 90+1 Զգուշացում` Ռումյան Հովսեփյան, 82 Հայաստանի հավաքական` 16. Արամ Հայրապետյան, 3. Վարազդատ Հարոյան, 4. Տարոն Ոսկանյան, 19. Հովհաննես Համբարձումյան, 13. Կամո Հովհաննիսյան, 6. Կառլեն Մկրտչյան (5. Արտակ Գրիգորյան, 76), 7. Պետրոս Ավետիսյան (21. Ռումյան Հովսեփյան, 78), 18. Հենրիխ Մխիթարյան, 11. Տիգրան Բարսեղյան, 10. Գևորգ Ղազարյան, 20. Ալեքսանդր Կարապետյան (9. Էդգար Բաբայան, 73) Պահեստայիններ` 1. Արսեն Բեգլարյան, 12. Հենրի Ավագյան, 2. Արթուր Միրանյան, 8. Էրիկ Վարդանյան, 17. Արտակ Եդիգարյան, 22. Հայկ Իշխանյան, 15. Արման Հովհաննիսյան, 23. Արաս Օզբիլիս, 14. Արմեն Համբարձումյան, Գլխավոր մարզիչ` Արմեն Գյուլբուդաղյանց Լիխտենշտեյնի հավաքական` 1. Թոմաս Հոբի, 3. Մաքս Գեպել, 5. Յենս Հոֆեր, 6. Անդրեաս Մալին, 20. Սանդրո Վոլֆինգեր (2. Դանիել Բրենդլ, 85), 11. Դենիս Սալանովիչ, 23. Միկելե Պոլվերինո, 8. Արոն Զելե (14. Լիվիո Մայեր, 81), 18. Նիկոլաս Հասլեր, 7. Մարսել Բյուխել, 16. Յանիկ Ֆրիկ (9. Սիմոն Կյունե, 46) Պահեստայիններ` 12. Կլաուդիո Մայեր, 21. Լորենցո Լո-Ռուսո, 4. Ալեքսանդր Մարկսեր, 10. Սանդրո Վիզեր, 13. Մարտին Բյուխել, 15. Սեյհան Յլդզ, 19. Ֆիլիպ Օսպելտ, 22. Մարտին Ռեխշտայներ Գլխավոր մարզիչ` Հելգի Կոլվիդսոն Մրցավար` Նիկոլա Պոպով (Բուլղարիա) Մրցավարի օգնականներ` Գեորգի Տոդորով, Իվո Կոլև (Բուլղարիա) 4-րդ պաշտոնյա` Իվայլո Ստոյանով ՈՒԵՖԱ-ի պատվիրակ` Լենարտ Վեստերվալ (Շվեդիա) ՈՒԵՖԱ-ի տեսուչ` Սալուստիա Չատո Սիպրես (Անդորրա)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր