211652_close_icon
views-count1855 դիտում article-date 12:42 08-06-2019

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Թերեզա Մեյին Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի շնորհավորանքում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով բրիտանացի բարեկամ ժողովրդին խաղաղություն և հետագա առաջընթաց։ Ուրախ եմ արձանագրել, որ սերտ պատմական կապերի վրա խարսխված մեր հարաբերություններն այսօր զարգանում են բարեկամության և փոխադարձ հար­գանքի մթնոլորտում: Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավո­րու­թյան հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխ­գոր­ծակ­ցության ընդլայնումը: Վստահորեն կարող եմ ասել, որ առկա են բոլոր անհրա­ժեշտ նախադրյալները հայ-բրիտանական փոխշահավետ համագոր­ծակ­ցու­թյունը որա­կապես նոր մակարդակի բարձրացնելու և արդյունավետ ծրագրերով համալրելու համար»:

Նմանատիպ նյութեր