2582 դիտում
13:14 07-06-2019
Դատարանը արձանագրեց Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը. news.am
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քիչ առաջ որոշում կայացրեց մասնակի բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը, հայտնում է [url=https://news.am/arm/news/517027.html]News.am[/url]-ը։
Իր որոշմամբ՝ դատարանն արձանագրեց Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախատումը, իսկ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժեց։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելուց օրեր անց՝ 2018թ. հուլիսի 30-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ նրա ամբողջ գույքի վրա կալանք է դրվել։ Քոչարյանի պաշտպաններն այս որոշումը բողոքարկել են դատախազին, բողոքը մերժվել է, որից հետո նրանք դիմել են դատարան:
Արգելանք էր դրվել նաեւ Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն Մարդու իրավուքնների պաշտպանի պահանջով հանվել էր:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/517027.html]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7137 դիտում
22:21 26-06-2021
Դատարանը արձանագրեց, որ իշխանության կողմից չարաշահվել է վարչական ռեսուրսը. Արամ Վարդևանյան
11172 դիտում
18:06 12-09-2019
Դատարանը հեռացավ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու. News.am
Այս բաժնից
10504 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am