211652_close_icon
views-count1073 դիտում article-date 12:24 07-06-2019

Համայնքներում շարունակվում են հանրային քննարկումները

ՀՀ մարզերում համայնքների միավորման նախնական փնջերի վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խումբը շարունակում է իր հանդիպումները մարզպետարանների պաշտոնատար անձանց, մասնագետների, ինչպես նաև շահառու համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական քննարկումների արդյունքում միավորման ենթակա համայնքների փնջերը ներկայացվում են համայնքների բնակչությանը՝ ավելի լայն ու ընդգրկուն հանրային քննարկումների նպատակով: ՀՀ Շիրակի մարզի համայնքներում կազմակերպված քննարկումներին հաջորդել են ՀՀ Գեղարքունիքի մարզի միավորվող համայնքների բնակիչների հետ հանդիպումները՝ համաձայն նախապես կազմված ժամանակացույցի: ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի մասնակցությամբ նման ձևաչափով հանդիպումներ և քննարկումներ արդեն իսկ կազմակերպվել են Սևանի, Գավառի, Վարդենիսի տարածաշրջանների համայնքներում, ինչին հաջորդելու է Մարտունու տարածաշրջանը: Քննարկումների նպատակն է բարեփոխումների մասին բնակչության իրազեկումը, համայնքների միավորման նախորդ ծրագրերի իրականացման արդյունքում գրանցված արդյունքների ներկայացումը, ինչպես նաև բնակիչներին հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումների տրամադրումը:

Նմանատիպ նյութեր