Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները շարունակվում են. ՀԺ
Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը երեկ ՀԺ թերթի թղթակցի հետ զրույցում, ըստ էության, հնարավոր չի համարել, որ սահմանադրական հանրաքվեն տեղի չունենա:
«Ինքս այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում, իսկ տրամաբանությունը թերևս հուշում է, որ եթե իսկապես ձևավորված լիներ հանրաքվեից հրաժարվելու նախնական որոշում, ապա նախագծի քննարկման ժամկետները երկարացնելու անհրաժեշտություն չէր ծագի»,- ասել է Գևորգ Դանիելյանը: Վերջինս նաև հայտնել Է, որ հանձնաժողովն արձակուրդ չի գնալու և շարունակում է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները, որոնց մարզային փուլն օրերս ավարտվեց:
«Հանգստանալու մասին դեռ վաղ է խոսել»,-ասել է Դանիելյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։