Հայաստանում Մխիթարյանի պատկերով դրոշմանիշ են թողարկել
Հայաստանում փոստային դրոշմանիշ են թողարկել «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատկերով:
Դրոշմանիշի շնորհանդեսը, որին ներկա էր Մխիթարյանը, տպագրվել է Կանադայում և կթողարկվի 40 հազ. տպաքանակով:
«Մենք հետաքրքրվեցինք, արդյո՞ք կան դրոշմանիշեր համաշխարհային մեծության աստղերի պատկերներով, և պարզվեց, որ չկան փոստային դրոշմանշեր ոչ Մեսիի, ոչ Ռոնալդուի պատկերներով, ասել է Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
«Շնորհակալ եմ, որ ազգային դրոշմանիշի եմ արժանացել: Շրջանառության մեջ է այսօրվանից», գրել է Մխիթարյանն իր ինստագրամում: