«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» հարվածով գոլը` «Սանդերլենդի» դարպասը, արդեն դարձել է պատմական և տարբեր պատկերներով հայտնվում է ամսագրերի շապիկներ և պաստառների վրա:
Թիմի մասնակցությամբ հանդիպումներում «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի տրիբունաներում բավական հաճախ կարելի է տեսնել Մխիթարյանի գոլով պաստառներ` «Հայաստան» գրությամբ: