211652_close_icon
views-count78982 դիտում article-date 10:14 05-06-2019

Երևանում՝ Ազգային ժողովի մոտ թալանել են ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 4-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ից մինչև 20։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արաբկիր վարչական շրջանի Դեմիրճյան փողոցում՝ «Սիրահարների այգու» դիմաց, կոտրել է ճանապարհի թույլատրելի հատվածում կանգնած Lexus RX 350 մակնիշի 35 ՍR 882 համարանիշի ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել համակարգիչ, ինչպես նաև 20 տարեկան հնեցման «Արարատ» տեսակի կոնյակ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Իգոր Մեսրոպյանի և ավագ հետաքննիչ Սերոբ Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Ս. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանութան Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Մուշեղյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թալանված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր