22499 դիտում
15:25 31-12-2019
Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանը այս տարի իր կատարած աշխատանքով ապացուցեց նախկին պատգամավորներին ու տեղական «իշխանիկներին», որ եթե սիրում ես քո հողն ու ջուրը, ապա բնակչիդ միշտ կարողանում ես սատար կանգնել
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է 2019թ.-ին իր կողմից կատարված աշխատանքները: Աշխատանքներ, որոնք դրական առումով իրեց մաշկի վրա են զգացել տավուշցիները, աշխատանքներ, որոնք երկար տարիներ չէին կատարվում թե՝ ընտրված պատգամավորների, թե՛ տեղական «իշխանիկների» կողմից:
[b]Սիրելի հայրենակիցներ, սիրելի տավուշցիներ,[/b]
2019 թվականը Հայաստանի ու Տավուշի համար աշխատանքի ու ձեռքբերումների տարի էր։ Լինելով ձեր կողմից Ազգային ժողով գործուղված պատգամավոր այն պայմանով, որ ես չպետք է զբաղվեմ միայն օրենսդրական գործունեությամբ և պետք է լինեմ ձեր կողքին և փորձեմ լուծել այն խնդիրները, որոնք ձեզ համար կարևոր են, թույլ տվեք որպես իմ գործատու՝ հաշվետվություն ներկայացնել իմ մեկ տարվա պատգամավորական գործունեության վերաբերյալ։
Եվ այսպես, ինձ հաջողվել է Տավուշի մարզի 65 համայնքներից 12 համայնքում տարբեր ծրագրեր կյանքի կոչել։
[b]Քանի որ մարզկենտրոնը Իջևանն է, սկսենք այդտեղից[/b]․
-Անկախությունից ի վեր առաջին անգամ Իջևան քաղաքում կվերակառուցվի բարձրահարկ շենք: Խոսքը Իջևանի սիրտը համարվող հայտնի նախկին հյուրանոցի մասին է, որը կդառնա բնակելի շենք: Որոշվել է վերակառուցել այն՝ առաջին հերթին հաշվի առնելով այդ շենքի կարևորությունը և նշանակությունը Իջևանի քաղաքի համար, որը վերակառուցվում է ձեզ հայտնի, հայազգի արտերկրյա գործարար Անդրանիկ Ղազարյանի կողմից։
-Քաղաքի շենքերից մեկի տանիքը երկար տարիներ չէր վերանորոգվել, որն իր լրջագույն վնասն էր հասցնում ամբողջ շենքի սեյսմակայունությանը։ Տանիքը արդեն վերանորոգված է։
-Իջևանում բացվել է կարի արտադրամաս, որտեղ աշխատում են մոտ 120 քաղաքացիներ։
-Իջևանի այգին և քաղաքի շատ փողոցներ լուսավորվել են «LED» գերխնայող լուսատուներով։ Կենտրոնական շատրվանների լուսավորվածությունը ամբողջությամբ վերականգնվեց և ավելացվեց։ Ցանկանում եմ շեշտել, որ ընդհանուր առմամբ փոխվել և տեղադրվել են մոտ 833 գերխնայող «LED» լուսատուներ, որոնք այժմ մոտ 25կմ միջքաղաքային ճանապարհ են լուսավորում։
-Ստեղծվել է Իջևանին սեր խոստովանելու գեղեցիկ անկյուն՝ «I love Ijevan» ցուցատախտակը։
-Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի հետ միասին Իջևանում վերականգնեցինք գրեթե կործանված Իջևանի այգիներից մեկը՝ մաքրելով այն աղբից և մոլախոտերից, տեղադրելով նոր աղբամաններ և նստարաններ, ապահովոլով լուսավորություն։
[b]
Կողբ։[/b]
Կողբ համայնքի Կառավարության հրատապ ծրագրով, որը վերաբերվում էր պոմպակայան կառուցելուն և որի կառուցման հետևանքով 4 համայնքներ՝ Նոյեմբերյան, Զորական, Կողբ, Բերդավան, պետք է ապահովվեր խմելու ջրով, չէր իրականանում, քանի որ համանյքը չուներ անհրաժեշտ ֆինանսական միջոցները ծրագիրը համաֆինանսավորելու համար։ Խնդիրը ներկայացրել եմ բարերարներին, որի արդյունքում Կողբ համայնքը հնարավորություն ունեցավ վճարելու ծրագրի համաֆինանսավորման իր բաժինը։ Որպես ԱԺ պատգամավոր՝ հետևել եմ ծրագրի ընթացքին և ուրախ եմ ասել, որ ծրագիրը կյանքի կկոչվի 2020 թվականին։
[b]
Կոթի։[/b]
Նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ Կոթի համայնքում էի, առաջին խնդիրը, որ տեղի բնակիչները բարձրացրեցին՝ կոմբայն գյուղտեխնիկա չունենալու հետևանքով հողերի քիչ մշակումն էր, որից հետո խնդիրը քննարկեցի Զարեհ Սինանյանի և արտերկրյա հայ գործարար Արման Վահանյանի հետ, և կարճ ժամանակ հետո Կոթին ունեցավ այդքան սպասված կոմբայն գյուղտեխնիկան, որից հետո հողերի մշակման ծավալը՝ ըստ գյուղապետի, մոտ 30 տոկոսով աճ գրանցեց։
[b]
Ակնաղբյուր։[/b]
Ակնաղբյուր համայնքը ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի հետ, ձեռք էր բերել պայմանավորվածություն` համայնքի 17,1 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքի ոռոգման համակարգի հիմնակառուցման համար:
Քանի որ ծրագիրը շատ մեծ էր և համայնքի ֆինանսական միջոցները բավարար չէին, դիմեցի հայ բարերարի, ում թեթև ձեռքով գյուղապետարանին տրամադրվեց այդ ֆինանսական օգնությունը, որի արդյունքում Ակնաղբյուր համայնքը այժմ ունի 17,1 հա գյուղատնտեսական նշանակության հողերի համար անհրաժեշտ ոռոգման համակարգը։
[b]
Խաշթառակ։[/b]
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքը արդեն լուսավորված է:
Սա ևս իրականացվել է իմ և արտերկրյա գործարարի միջև տեղի ունեցած քննարկումների արդյունքում։ Այս ծրագիրը ևս իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի հետ։ Այս դեպքում ևս ծրագիրը խոշոր էր և համայնքը անհրաժեշտ ֆինանսական միջոցները չուներ։ Որոշեցի դիմել արտերկրյա գործարարների, որոնք համայնքին տրամադրեցին անհրաժեշտ գումարը։
[b]
Հաղարծին։[/b]
-Հաղարծին համայնքի խայտառակ ճանապարհների մի հատվածը ժամանակավոր հարթեցվեց։
-Ուզում եմ տեղեկացնել նաև, որ մեծ քանակի ֆռես կոչված նյութից պահեստավորվել է և գարնան սկզբում գրեթե ամբողջ գյուղի ճանապարհները կհարթեցվեն։
-Հաղարծին համայնքի մոտ 1 կմ կոյուղաջրերի հեռացման համակարգ հիմնվեց, որի համար ըստ բնակիչների՝ «Բրեժնևի» ժամանակներից մինչև հիմա դիմում են հնարավոր կառույցներին և մարդկանց։ Համակարգի հիմնման արդյունքում՝ 55 տուն հնարավորություն ստացավ ունենալու 21-րդ դարին հարիր սանհանգույց, իսկ կոյուղաջրերը այլևս փողոցով չեն հոսում։ Ավելացնեմ նաև, որ գարնան սկզբում՝ մինչև ճանապարհների հարթեցումը, բարերաների կողմից կիրականացվի գյուղի մոտ 80 տոկոսի ջրագծերի կառուցում, իսկ խմելու ջրերը այլևս չեն հոսի ամբողջ գյուղի ճանապարհներով, և երեխաները այլևս ցեխերի միջով չեն հասնի իրենց կրթական օջախներ
[b]Գոշ։[/b]
Շատ չնչին բայց շատ կարևոր հարց է լուծվել Գոշ համայնքում։ Գոշ համայնքի թե վերին և թե ներքին հատվածներում միջնակարգ դպրոցները սանհանգույցի կարիք ունեին։ Տեղեկացնում եմ, որ հարցը լուծված է։
[b]Սարիգյուղ և Ծաղկավան։[/b]
Սարիգյուղ և Ծաղկավան համայնքերի բնակիչների համար ՄԱԿ-ի ծրագրով ձեռք բերվեց կոմբայն գյուղտեխնիկա։ Կրկին համաֆինանսավորման ֆինանսական միջոցները համայնքը չուներ և կրկին արտերկրյա բարերարնեի հետ քննարկման արդյունքում համայնքը ունեցավ համաֆինանսավորման հնարավորություն։ Եվ ուրախ եմ նաև հայտնել, որ մշակվող գյուղատնտեսկան հողերի ծավալը մեծացել է։
Խաչարձան։
Խաչարձան գյուղի բնակիչները բանավոր եղանակով դիմել էին այն խնդրի մասին, որ գյուղի երեխաները հաճախում են դպրոց և քանի որ դպրոցը գազաֆիկացված չէ, դասասենյակները, մեղմ ասած, թերի են ջեռուցվում, և կրկին արտերկրյա գործարարների կողմից ֆինանսական օժանդակություն ցուցաբերելուց հետո, դպրոցը գազաֆիկացվեց, արդյունքում՝ երեխները դասերը անց են կացնում տաք դասասենյակներում։
[b]Դիտավան։[/b]
Դիտավան համայնքում մի ընտանիքի տունն ամբողջությամբ այրվել էր։ Կրկին բարերարների հետ քննարկումների արդյունքում տրամադրվեց ֆինանսական օժանդակություն և շինանյութ։ Գյուղապետը ինձ տեղեկացրեց, որ գյուղի բնակչությունը գումար է հավաքել, ինչպես նաև մարզպետարանն է աջակցել այրված տան բնակիչներին, բայց հավաքվածը բավարար չէ, ինչից հետո դիմեցի գործարարների, արդյունքում՝ տունը ամբողջությամբ կվերականգնվի և տան բնակիչները Ամանորը կդիմավորեն վերակառուցված տանը։
[b]
-Նոյեմբերյան։[/b]
Ինձ դիմել էր ասֆալտապատող կազմակերպություններից մեկի սեփականատերը՝ հայտնելով որ ցանկանում է ասֆալտապատել որոշ տարածքներ։ Միասին այցելել ենք Նոյեմբերյան, ծանոթացել բազմաբնակարան շենքերի բակերում տիրող վիճակին, և որոշվել և ասֆալտապատվել է Նոյեմբերյան համայնքի Տերյան 1, Տերյան 3, Տերյան 5, Տերյան 7, Տերյան 9, Դպրոցականների 44 շենքերի բակերը։
[b]
-Այգեհովիտ, Կայանավան[/b]
Փոքր բայց շատ կարևոր խնդիր լուծվեց Այգեհովիտ գյուղի Կայանավան հատվածում։ Կրկին բարերարների կողմից տրամադրվել են «LED» լուսատուներ, որոնք տեղադրվել են այդ հատվածում։
Եվ այսպես, սրանք այն 12 համայնքներն էին, որոնցում ինձ դիմելու արդյունքում կամ իմ նախաձեռնությամբ որևէ ծրագիր է իրականացվել այս մեկ տարվա ընթացքում։ Ես ներողություն եմ հայցում Տավուշի մարզի 43 այն համայնքների բնակիչներից, ում համայնքում չեմ կարոցաղել այս մեկ տարվա ընթացքում որևէ հոգս թեթևացնել։
Քանի որ քարոզարշավի ժամանակ գազալցակայաններում և ամենուր տեղադրված խաղային սարքերի մասին բազմիցս խոսել ենք, և քանի որ դուք պահանջում էիք, սիրելի ժողովուրդ, համահեղինակել եմ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, և ուզում եմ տեղեկացնել, որ դրանք շուտով կհեռացվեն բոլոր հնարավոր վայրերից։ Կկրճատվի վիճակախաղեր կազմակերպող բուքմեյքերային գրասենյակների թիվը։
Երկրորդ օրենքի նախագիծը, որի համահեղինակն եմ, այն է՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որը բուռն քննարկվեց հանրության շրջանում և մանիպուլիացիաների միջոցով տարածվեց, իբր նպատակ ունի թույլատրել, որ բոլորիդ հեռախոսազանգերը լսվեն, թույլ տվեք ասել, որ այդ օրենքի նախագծի նպատակը ընդամենը տեխնիկական խնդիր լուծելն է։
Ցանկանում եմ վստահեցնել, որ ամեն ինչ առջևում է և 2020 թվականը նոր է սկսվում։
Սիրելի հայրենակիցներ, սիրելի տավուշցիներ՝ դիլիջանցիներ, իջևանցիներ, նոյեմբերյանցիներ ու բերդեցիներ, այրումցիներ, մաղթում եմ բոլորիս ուրախ, խաղաղ, երջանիկ և ամենակարևորը՝ բեղմնավոր աշխատանքի տարի։ Վստահեցնում եմ, որ այս տարի մարզում կատարված աշխատանքը դեռ միայն փոքր հատվածն է այն երկար ճանապարհի, որը միասին անցնելու ենք քայլ առ քայլ և ճանապարհի վերջում ունենալու ենք զարգացած, ժամանակակից Հայաստան և Տավուշ։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
946 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
679 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
880 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով