Ավտովթար՝ Երևանում. Կոմիտասի պողոտայում բախվել են «BYD»-ն ու «BMW»-ն. վերջինը հայտնվել է մայթին՝ բախվելով խանութի ապակե պատուհանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Գևորգ Մ.-ի վարած «BMW» մակնիշի և 38-ամյա Հայկ Ս.-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Իսկ հարվածի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել գազոնի վրայով, ապա հետիոտնի համար նախատեսված մայթը ու բախվել խանութներից մեկի ապակե պատուհանին։ Բարեբախտաբար, ապակին չի կոտրվել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Արշալույս Ղուկասյանն ու կրտսեր պարեկ Լևոն Գրիգորյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։