Երևանի քաղաքապետարանը խոսքից անցավ գործի. Արաբկիրում ապամոնտաժում են հետիոտների համար նախատեսված գրավված ու բետոնապատված մայթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի մոտ բազմահարկ շենքի կառուցապատողի կողմից զավթված մայթը ապամոնտաժվում է։
Բազմաթիվ զգուշացումներից ու ծանուցումների հետո կառուցապատողը հրաժարվել էր դադարեցնել ապօրինությունը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապամոնտաժման աշխատանքները ղեկավարում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը։
Ժամանել են նաև մեծ թվով ոստիկաններ ոչ միայն Արաբկիր վարչական շրջանից, այլ նաև Երևան քաղաքի մի քանի բաժիններից։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի