211652_close_icon

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ Սիրակուզայի համալսարանի քաղաքացիության և հասարակական կապերի Մաքսվել դպրոցի դոցենտ Ռայան Գրիֆիթսին

views-count1902 դիտում article-date 18:02 03-06-2019
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 3-ին ընդունել է ԱՄՆ Սիրակուզայի համալսարանի քաղաքացիության և հասարակական կապերի Մաքսվել դպրոցի Քաղաքագիտության բաժնի դոցենտ Ռայան Գրիֆիթսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի Հանրապետության ճանաչմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման հեռանկարներին, միջազգային գործընթացներում Արցախի ունեցած դերին և Արցախ այցելող օտարերկրացիների նկատմամբ Ադրբեջանի կողմից ճնշումներին վերաբերող հարցեր: Ռայան Գրիֆիթսի հետազոտության առարկան՝ սեցեսիայի (անջատում) դինամիկայի, ինչպես նաև սուվերենության (ինքնիշխանության), պետական համակարգի և միջազգային կարգի ուսումնասիրությունն է: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր