211652_close_icon
views-count1428 դիտում article-date 13:30 06-06-2019

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Թավթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Մայքլ Գլենոնին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 5-ին ընդունել է Թավթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Մայքլ Գլենոնին: Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային իրավունքի, տարածաշրջանային իրադրության, Արցախի միջազգային հեղինակության բարձրացման թեմաների շուրջ: Մայքլ Գլենոնը սահմանադրական և միջազգային իրավունքի վերաբերյալ բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է:

Նմանատիպ նյութեր