16912 դիտում
23:34 17-01-2019
Երևանում հարձակվել են բժշկական համալսարանի դոցենտ դասախոսի վրա, ծեծի ենթարկել ու վնասել նրա Nissan մակնիշի ավտոմեքենան
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Նաիրի Զարյան փողոցում Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը անհիմն, առանց պատճառի վիճաբանել է Երևանի բնակիչ, 61-ամյա Աշոտ Գևորգյանի հետ, բռունցքներով մի քանի անգամ հարվածել դեմքին ու մարմնի տարբեր մասերին, իսկ հետո վնասել Ա. Գևորգյանին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենան:
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գևորգյանը Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի դոցենտ է և դասախոս, աշխատում է նաև Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ «ճիվաղին» հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: