211652_close_icon
views-count804 դիտում article-date 14:42 03-06-2019

Ազգային ժողովն ընդունել է թրաֆիքինգի ենթարկված երեխաներին միանվագ գումար հատկացնելու մասին նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ միաձայն և ամբողջությամբ ընդունել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսում է նաև շահագործման ենթարկված 18 տարին չլրացած անձանց համար սահմանել միանվագ դրամական աջակցություն: Նախատեսված է կարգավորում, որը հիմք է ստեղծում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման ընթացակարգի մշակման համար և պետական, տարածքային կառավարման մարմինների միջև հստակ համագործակցության շրջանակների ձևավորմանը: Նախագիծը կնպաստի նույնացման հանձնաժողովի աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը, երեխայի կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը: Նաև կձևակերպի հատուկ կատեգորիայի զոհերի միանվագ դրամական օգնության տրամադրման գործընթաց, որի արդյունքում շահագործման ենթարկված երեխաները մինչ 18 տարին լրանալը կարող են ստանալ միանվագ աջակցություն` 250 հազար դրամի չափով:

Նմանատիպ նյութեր