211652_close_icon

ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ հարկային օրենսգիրք» նախագիծը

views-count1779 դիտում article-date 12:19 29-09-2016
Սեպտեմբերի 29-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգիրք», «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը: Ընդունվել են նաեւ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ի կայքը։

Նմանատիպ նյութեր